Առանց սպասելիքների
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 21, 2011 9:29
Հայաստանի նետաձիգները կմասնակցեն հուլիսի 2-10-ը Իտալիայում կայանալիք նետաձգության աշխարհի առաջնությանը: Մեր երկրից մասնակիցներ կգործուղվեն արտասահման, որպեսզի նրանք մասնակցեն նաև հուլիսի 18-23-ը կայանալիք պատանիների և երիտասարդների Եվրոպայի նետաձգության գավաթի երկրորդ մրցաշարին: Հիշեցնենք, որ այս մրցաշարի առաջին փուլը տեղի է ունեցել մայիսին Հայաստանում’ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գտնվող Հայաստանի նետաձգության հավաքականների մարզական բազայում: Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա այդ մասին կարելի է չխոսել:






Facebook
Tweet This
Email This Post
