Մրցակիցները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 21, 2011 9:10

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին և 2-րդ փուլերի ու Եվրոպայի լիգայի  որակավորման 1-ին փուլի վիճակահանությունները: Մեր երկրի  չեմպիոն Երևանի «Փյունիկի» մրցակիցը  չեխական Պլզեն քաղաքի «Վիկտորիա» ակումբն է:Առաջին խաղը կկայանա հուլիսի 12-ին կամ 13-ին Երևանում, իսկ պատասխան հանդիպումը` հուլիսի 19-ին կամ 20-ին Պլզենում: Եվրոպայի լիգայի  որակավորման 1-ին փուլի վիճակահանության արդյունքով  Երևանի «Ուլիսը» կմրցի  հունգարական «Ֆերենցվարոշի», իսկ Երևանի «Բանանցը»` վրացական Ռուսթավիի  «Մետալուրգի» հետ: Առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 7-ին: Երևանի «Միկան» պայքարը կսկսի երկրորդ փուլում և ուժերը կչափի  Նորվեգիայի փոխչեմպիոն «Վոլերենգայի» հետ: Հավելենք, որ  «Բանանց» – «Մետալուրգ»  զույգի հաղթողը կհանդիպի «Յագելոնիա» (Լեհաստան) – «Իրտիշ» (Ղազախստան) զույգի հաղթողին, իսկ «Ուլիս» – «Ֆերենցվարոշ» զույգի հաղթողը ուժերը կչափի «Օլեսուն» (Նորվեգիա) – «Նիտ» (Ուելս) զույգի հաղթողի հետ: Երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 21-ին:

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply