Գարեգին Բ-ն հարգում է Իլյա 2-րդի փորձառությունը. Մայր Աթոռն արձագանքում է վրաց պատրիարքի սկանդալային հայտարարությանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 20, 2011 20:16

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի ցանկանում գնահատական տալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի արած հայտարարությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա  Մելիքյանը:

«Անձամբ  Ամենայն հայոց կաթողիկոսը Իլյա Երկրորդի հանդեպ հարգանք է տածում եւ հարգում է նաեւ նրա փորձառությունը»,-հայտարարեց Մելիքյանը` հավելելով, որ ասվածը լավագույնս արտահայտում է Մայր Աթոռի դիրքորոշումը Վրաց պատրիարքի` Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին արված  հայտարարությունների վերաբերյալ:

Նշենք, որ ըստ «Գրուզիա Online»-ի` Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը հունիսի 19-ին Սուրբ Երրորդության տաճարում կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտարարել է.   «Գարեգին Երկրորդը երիտասարդ է, եւ, հավանաբար, անհրաժեշտ է, որ ավելի մեծ փորձառություն ձեռք բերի: Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն ինչ արագ անել, ինչը չի ստացվում: Ես նրան ասացի, որ մեծ փորձառություն ունեմ, ուստի հանդարտությունն ամենալավն է»,- նշել է Իլյա Երկրորդը:

Նա նաեւ նշել է, որ վրաց եկեղեցին բաց է բոլորի համար, բայց նա չի կարող «թույլ տալ ճնշում վրաց ժողովրդի եւ Վրաստանի նկատմամբ»:

 

Դիտվել է 2348 անգամ:
Print Friendly

Leave a Reply