ՄԱԳԱՏԷ-ն առաջարկում Է ստուգել աշխարհում յուրաքանչյուր տասներորդ ԱԷԿ-ի անվտանգությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 20, 2011 18:04
ՄԱԳԱՏԷ-ն կարող Է երեք տարա ընթացքում ստուգել աշխարհի յուրաքանչյուր տաներորդ ատոմակայանի անվտանգությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
«Ես միջուկային Էներգետիկա ունեցող երկրներին առաջարկում եմ համաձայնել այն սիստեմատիկ ստուգումներին, որոնք կկատարի ՄԱԳԱՏԷ-ն: Բայց աշխարհի ատոմակայանների բոլոր 440 ռեակտորների ստուգումներն անիրտեսական են, ուստի ես առաջարկում եմ ընտրակային հիմքը: ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա եռամյա ժամանակամիջոցում կատարել աշխարհի յուրաքանչյուր տասներորդ ատոմակայանի ստուգումը: Այս համակարգը կարող Է ներդրվել առանց գոյություն ունեցող իրավաբանական փաստաթղթերը շտկելու անհրաժեշտության»,- ասել Է Ամանոն ՄԱԳԱՏԷ-ում տեղի ունեցած խորհրդաժողովում: Նրա կարծիքով, Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի դեպքում ԻՆԵՍ-ի սանդղակի վարկանիշն անարդյունավետ Էր:
«Խնդրում եմ քննարկել այս սանդղակը բարելավելու հնարավորությունը»,- ասել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:






Facebook
Tweet This
Email This Post
