Բաղդադում փորձել են պայթեցնել ֆրանսիական դեսպանատան ավտոշարասյունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 20, 2011 17:57

Բաղդադում Ֆրանսիայի դեսպանի  ավտոշարասյան մեքենաներից մեկի մոտ պայթուցիչ է աշխատել: Դեպքի պատճառով տուժել է 7 իրաքցի, մասնավորապես 4 պահապաններ և 3 անցորդ: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Ֆրանսիացի տուժածների մասին տեղեկություն չկա: Պատահարի պահին ավտոմեքենայի մեջ է եղել  դեսպան Դենի Գոեն ու նրա խոսքով, ահաբեկիչների նպատակը հազիվ թե ֆրանսիացիները լինեին: 2003-ին Իրաքում սկսված պատերազմի ավարտի մասին  պաշտոնապես հայտարարվել է 2010-ին:2011-ի ամռանն ԱՄՆ-ն երկրից դուրս պետք է բերի մնացած անձնակազմը: Սակայն այս տարվա սկզբից ահաբեկչությունը գնալով շատանում է:

 

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply