Քլինթոնի ստաժորը դարձել է պոռնոաստղ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 20, 2011 17:34

ԱՄՆ պետքարտուղար  Հիլարի Քլինթոնը իր նախկին խնամարկյալին ոգեշնչել է   ընթանալ «մեծ ապագայի» ուղիով: Մեծերի համար ֆիլմերի աստղ Սեմի Սթեյդսը պատմել է, թե ինչպես է Սպիտակ տան իր կարիերան ավարտվել պոռնոնկարահանմամբ: Աղջիկը սովորում էր Բուֆալոյի քաղաքային  քոլեջում, երբ 2006-ին մի բանկետի ժամանակ ծանոթացել է սենատոր Քլինթոնի հետ: Աղջիկը պահը բաց չի թողել ու սենատորին խնդրել է   ամառային ստաժավորում անցնելու մասին: Այդպես ողջ 2006-ի ամառը նա աշխատել է Քլինթոնի հետ` կատարելով  պետքարտուղարի ամենատարբեր հրահանգները: Ողջ այդ ընթացքում աղջիկը երազել է գլխապտույտ կարիերա անելու և առնվազն Հիլարի Քլինթոն դառնալու մասին: Տարիներ անց,  ֆինանսական ծանր կացության  պատճառով նա որոշեց ամենդյուրին ու արագ ճանապարհն ընտրել` նկարահանվելով պոռնոֆիլմերում: Իսկ պետքարտուղարի մասին ասել է.»Չեմ կարծում, որ նա իմ ընտրության համար ուրախանա, այնուամենայնիվ, ես նրան հարգում եմ»:

 

 

 

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply