Ձյուդոյի Հայաստանի և Ադրբեջանի ֆեդերացիաների ղեկավարները բանակցել են Ռոտերդամում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 26, 2009 13:30
«Azerisport» գործակալության վկայությամբ Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ձյուդոյիստները Երևան են ուղևորվելու, որպեսզի մասնակցեն սեպտեմբերի 11-13-ը կայանալիք այդ մարզձևի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում այսօր կայանալիք ձյուդոյի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Ադրբեջանի և Հայաստանի ձյուդոյի ֆեդրացիաների նախագահներն այդ կապակցությամբ բանակցություններ են վարել: Քննարկմանը ներկա է գտնվել Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սոլովեյչիկը: Հայկական կողմը պարտավորվել է ապահովել ադրբեջանական պատվիրակության անվտանգությունը:
Ըստ Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացրած Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակցության հայտի` այդ երկրից Հայաստան է այցելելու 14 մարդ, որից 8-ը լինելու է մարզիկ:






Facebook
Tweet This
Email This Post
