Մանկապարտեզների տնօրեններին հայտարարվել է խիստ նկատողություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 20, 2011 17:04

Երևանի քաղաքապետի 10.05.2011 թ. N 216-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը 2009-2010թթ. ֆինանսատնտեսական  գործունեության, սանիտարահիգիենիկ  պահանջների պահպանման, կրթադաստիարակչական աշխատանքների, ինչպես նաև  վարչամանկավարժական փաստաթղթերի  վիճակի ուսումնասիրության նպատակով՝ մայիսի 18-ից հունիսի 10-ը ուսումնասիրություններ են կատարվել Էրեբունի վարչական շրջանի թ. 71, Նոր Նորք վարչական շրջանի թ. 120, Շենգավիթ վարչական շրջանի թթ. 134, 143 նախադպրոցական ուսումնական հաստատություններում։

Ոուսումնասիրությունների ընթացքում աշխատանքային  խմբի կողմից արձանագրված խախտումների և թերությունների  արդյունքում, ինչպես հաղորդում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը,   վարչական  շրջանների  ղեկավարներին  հանձնարարվել է նշված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ Նելլի Ղազարյանին, Անահիտ Քերբյանին, Մելանյա Բարբարյանին և Մարինե Հարությունյանին հայտարարել խիստ նկատողություն։

 

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply