Կմշակվի «Անվտանգ քաղաք» հայեցակարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 20, 2011 16:55

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխտանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի բանուկ կանգառներում և խաչմերուկներում 60 տեսախցիկների տեղադրումը հնարավորություն է տվել համաժամանակյա ռեժիմով մոնիթորինգի ենթարկել այդ հատվածներում երթևեկության վիճակը։  Վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով հանձնարարվել է հասարակաան տրանսպորտային միջոցներին համապատասխան տարբերանշաններ տեղադրել։ Միաժամանակ, մայրաքաղաքում երթևեկությունը կանոնակարգելու, այն առավել անվտանգ և ապահով դարձնելու նպատակով, ,Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնե ՓԲԸ տնօրենին հանձնարարվել է ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ մշակել ,Անվտանգ քաղաքե հայեցակարգ։

Վարչական շրջանների համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարվել է ներդրված GPRS համակարգի արդյունավետությունն ուսումնասիրելու  նպատակով մոնիթորինգ անցկացնել սանմաքրման ձեռնարություններում: Միաժամանակ հանձնարարվել է տարածքներում ապահովել աղբարկղերի անհրաժեշտ քանակը։

Հանձնարարվել է համապատասխան իրավական դաշտն ուսումնասիրելով հնարավորին սեղմ ժամկետում գործարկել գնումների գործընթացի էլեկտրոնային տարբերակը։

Ըստ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի զեկույցի՝ հիմնականում ավարտվել են վերնիսաժի տարածքի բարեկարգման աշխատանքները։ ,Դատելով հասարակական արձագանքից՝ վիճակը դեռևս բավարար չէե,– նշել է քաղաքապետը՝ հանձնարարելով մեկ անգամ ևս ճշտել տրված հանձնարարականի կատարման արդյունքները։

Զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են ապօրինի և պայմանագրային ժամկետները լրացած կրպակների ապամոնտաժման աշխատանքները։ Երկրորդ փուլով բոլոր վարչական շրջաններում գույքագրված կրպակներից արդեն ապամոնտաժվել են 157–ը։ Մինչև հուլիսի 1–ը, ըստ վարչական շրջանների ներկայացրած տեղեկատվության, կապամոնտաժվեն ևս 245–ը։ Մեկ անգամ ևս շեշտելով, որ մայրաքաղաքը պետք է մաքրել կրպակներից և սիզամարգերի, մայթերի և բանուկ այլ հատվածների հաշվին կրպակների տեղադրման թույլտվություն չի տրվելու,  քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել և կարճ ժամկետում ավարտել գործընթացը։

Քաղաքապետը հանձնարարել է շրջակա տարածքի բարեկարգման և կանաչապատման գործընթացը կանոնակարգելու նպատակով՝ մայրաքաղաքի կանաչ գոտիներում առևտրային կամ տնտեսական գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ պայմանագրի համապատասխան պայմանագրի ձև մշակել։

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել մայրաքաղաքի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի և շինությունների ճակատային մասերում օդորակիչներ տեղադրելու խնդիրը կանոնակարգելու ուղղությամբ։

Քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների հանգստյան գոտիներում և բակային տարածքներում ավարտել ,Փյունիկե բարեգործական հիմնադրամի տրամադրած մարզագույքի տեղադրման աշխատանքներն ու այս ուղղությամբ նոր առաջարկություններ ներկայացնել։

Մայրաքաղաքի բնակչության առողջ ապրելակերպը խթանելու նպատակով աշխատակազմի պորտի վարչությանը հանձնարարվել է մշակել համապատասխան հայեցակարգ։

Բոլոր վարչական շրջանների ղեկավարներին, համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարվել է հավուր պատշաճի նախապատրաստվել և ըստ ամենայնի օժանդակել Համահայկական խաղերի անցկացմանը։

Ընդառաջելով օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շրջակա տարածքում տնտեսվարող սուբյեկտների խնդրանքին ՝ քաղաքապետը հանձնարարել է ժամը 10։00–ից 11։00 –ն ընկած ժամանակահատվածում օպերայի հարակից տարածքում թույլատրել մատակարարող տրանսպորտային միջոցների կայանումը։ Հանձնարարվել է հետևողական խիստ վերահսկողություն սահմանել շինանյութ տեղափոխող մեքենաների վարորդների կողմից սահմանված կարգը պահպանելու նկատմամբ։

 

 

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply