Արարատի մարզում կգործի հակակարկտային 12 կայան
Օրվա լուր | ankakh | August 26, 2009 13:16
ՀՀ կառավարության ֆինասավորմամբ գործող «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի աջակցությամբ Արարատի մարզի Նոյակերտ, Եղեգնավան, Արարատ, Ավշար և Լուսառատ համայնքների հողատարածքներում արդեն ավարտվել են 12 հակակարտային կայանների տեղադրման աշխատանքները: Դրանք իրականացրել է շինմրցույթում հաղթած, արտոնագիր ունեցող «Պոստլեքսքոնսալթինգ» ընկերությունը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Ղալումյանը ասել է, որ փորձարկումները, որոնք կիրականացնի «Մեվանդ» (մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործություն) պետական ոչ առևտրային կազմակերպությունը` կսկսվեն առաջիկա օրերին: Ըստ տնօրենի, կայանների գործարկումից հետո հնարավոր կլինի մարզում սպասվելիք բերքի կորուստը նվազեցնել տարեկան 50 տոկոսով, կամ մոտավորպես 8 մլրդ դրամով: Բացի դրանից, գործարկման շնորհիվ հնարվորություն կընձեռնվի կասեցնել-թուլացնել արևմուտքից ներխուժող կարկտաբեր ամպերի վնասակար ներգործությունը հանրապետության մյուս շրջանների հողատարածքների վրա: Նշված բոլոր 12 կայաններն էլ կաշխատեն «պրոպան-բութան» գազով, որը սովորականից մի քանի անգամ էժան է, պայթյունաանվտանգ, իսկ ղեկավարման տեսակետից արդյունավետ: Ըստ Ղալումյանի, կայանների շինարարության համար ՀՀ պետբյուջեից հատկացվել և ծախվել է 120 մլն դրամ:
«Արմենպրեսը» գրում է, որ հիմադրամի այս տարվա ֆինասավորման շրջանակներում ընթացիկ տարում խորքային հորերի հորատման, խմելու և ոռոգման ջրագծերի վերականգնման աշխատանքներ են անցկացվել նաև հանրապետության սահմանամերձ համայնքներում:






Facebook
Tweet This
Email This Post
