Թեթեւ արդյունաբերության ոլորտում Հայաստանը համեմատական առավելություններ ունի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 20, 2011 17:04

Հայաստանը ներկայում փորձում է թեթեւ արդյունաբերության ոլորտում միջազգային ասպարեզում մեծացնել իր դերակատարությունը’ ձգտելով վերականգնել խորհրդային ժամանակահատվածի արտադրական ծավալները: Այս մասին այսօր լրգարղոների հետ զրույցում նշեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը’ ավելացնելով, որ ոլորտում գործող ձեռնարկություններն այսօր սկսել են մեծացնել իրենց արտադրական ծավալները: «Բացի այդ, բացվել են նաեւ նոր ձեռնարկություններ, ինչը խոսում է նրա մասին, որ հնարավոր է գտնել միջոցներ’ խնդիրը լուծելու համար: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի համաշխարհային շուկայում փնտրենք այնպիսի հատվածներ, ոտեղ կարող ենք լինել մրցունակ: Այս առումով պետության դերը մեծ է, քանի որ նախեւառաջ կառավարությունը պետք է տեղական արտադրողների համար ապահովի արտահանման’ իդեալականին մոտ պայմաններ»,- ընդգծեց Տ. Դավթյանը’ հավելելով, որ այս ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Կատարվում են քայլեր’ գործարար մթնոլորտի բարելավման, արտահանման ընթացակարգերի, ներդրումային մթնոլրտի հեշտացման, հարկային արտոնությունների տրամադրման ուղղությամբ եւ այլն:

Ըստ նախարարի’ թեթեւ արդյունաբերության ոլորտում Հայաստանը համեմատական առավելություններ ունի :»Մենք ունենք առեւտրային բավականին լավ ռեժիմներ: Մեր երկրի իրացման հիմնական շուկան Եվրոպան է, ԱՊՀ-ն, ԱՄՆ-ը: Շատ երկրներ, որոնք միջազգային ասպարեզում հանդիսանում են մեր մրցակիցները այստեղ, նման բարենպաստ առեւտրային ռեժիմներ չունեն: Սա եւս մեկ հնարավորություն է’ օտարերկրյա ընկերություններին ներգրավելլու հայաստանյան տնտեսություն»,- ասաց Տ. Դավթյանը:

Նրա կարծիքով’ թեթեւ արդյունաբերության ոլորտում այսօր զգացվում է ֆինանսական ռեսուրսների պակասություն: «Բայց այս ոլորտն այն ոլորտն է, որտեղ փոքր ներդրումներով հնարավոր է արտադրության վերազինում իրականացնել, նոր աշխատատեղեր ապահովել: Ուստի ոլորտը զարգացնելու մեծ հնարավորություններ կան»,- նկատեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

 

Դիտվել է 2094 անգամ:
Print Friendly

Leave a Reply