Մեւլութ Չավուշօղլուն հայ-թուրքական արձանագրությունները կապում է Կազանի հանդիպման հետ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 20, 2011 15:40

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլութ Չավուշօղլուի կարծիքով, հայ-թուրքական հարաբերություններն էականորեն կապված են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանում նախատեսված հանդիպման արդյունքների հետ: Այս մասին Մեւլութ Չավուշօղլուն ասաց Ստրասբուրգում այսօր հրավիրած ասուլիսում` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նախատեսված հանդիպումից:

«Ես բոլորից շատ եմ ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, այս ամիս Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ ստորագրեն [հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին] համաձայնագիրը: Չեմ կարծում, որ որեւէ մեկը ոչ կասի այդ համաձայնագրին: Մենք կողջունենք այդ առաջընթացը», – հայտարարեց ԵԽԽՎ-ի նախագահը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, Մեւլութ Չավուշօղլուն ասաց, թե այս հարցը ուղղակիորեն կապված է Կազանում կայանալիք հանդիպման արդյունքների հետ:

«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին. ապա դա ուղղակիորեն կապված է առաջին հարցի հետ` արդյոք եթե երկու ղեկավարների միջեւ կլինի համաձայնագիր», – նշեց ԵԽԽՎի-ի` ազգությամբ թուրք նախագահը: – «Թուրքիան ունի որոշակի պայմաններ, ինչի մասին Թուրքիայի վարչապետը մի քանի անգամ մեկնաբանություններ է արել: Եվ եթե այդ պայմանները կատարվեն, կարծում եմ, որ [հայ-թուրքական] արձանագրությունները կվավերացվեն խորհրդարանում»:

Ռուզաննա Ստեփանյան

azatutyun.am

Դիտվել է 686 անգամ:
Print Friendly

Leave a Reply