3 ոսկի, 2 արծաթ և 4 բրոնզ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 20, 2011 15:47

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիակում ավարտված աթլետիկայի Եվրոպայի առաջնության 3-րդ դիվիզիոնի մրցաշարում Հայաստանի հավաքականը 15 թիմերի պայքարում գրավեց 7-րդ տեղը: Մեր երկրի ներկայացուցիչները տիրացան 3 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալի: Կանանց 400 մ վազքում  և 400 մ  արգելավազքում առաջին տեղը զբաղեցրեց Ամալյա Շառոյանը: Նա երրորդն էր 100 մ արգելավազքում: Տղամարդկանց հեռացատկում հաղթող դարձավ Վարդան Փահլևանյանը: Երկրորդ տեղը գրավեցին նիզականետորդ Մելիք Ջանոյանն ու եռացատկորդուհի Հայկանուշ Բեգլարյանը: Երրորդ մրցանակակիր դարձան նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը, 3000 մ խոչընդոտավազորդ Աշոտ Հայրապետյանը: Հայասատանի կանանց հավաքականը երրորդն էր  4×400 մ փոխանցավազքում:

Դիտվել է 710 անգամ:
Print Friendly

Leave a Reply