Քննարկվել է ՀՀ Կառավարական շենքի բակում Ալ.Թամանյանի նախագծով նախատեսված թմբուկի կառուցման հարցը:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 20, 2011 15:42

Հունիսի 17-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքաշինական խորհրդի նիստը, որը վարել  է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Օրակարգում քննարկման է դրվել  ՀՀ Կառավարական շենքի բակում Ալ.Թամանյանի նախագծով նախատեսված թմբուկի կառուցման հարցը:

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է թմբուկի կառուցման անհրաժեշտության քաղաքաշինական հիմնավորումները: Մասնագիտական ակտիվ քննարկումներ են ծավալվել և ներկայացված հանրային մեծ հետաքրքրություն ունեցող հարցի շուրջ։ Իրենց կարծիքներն ու տեսակետներն են արտահայտել խորհրդի գրեթե բոլոր անդամները: Արդյունքում խորհրդի ներկա գտնվող 24 անդամներից 21-ը քվեարկությամբ կողմ են արտահայտվել թմբուկի կառուցման ծրագրին և այդ կառույցը վարչական նշանակությամբ օգտագործելու  առաջարկին  /1դեմ, 3 ձեռնպահ/:

Առաջարկվել է նախագծի վերջնական տարբերակի մշակումից հետո այն ներկայացնել խորհրդի համաձայնեցմանը:

 

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply