Արձանագրվել է ագրարային կանոնների խախտման 14 դեպք

Օրվա լուր | | August 26, 2009 13:35

logo1ՀՀ գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի և երկրագործության տեսչությունն այս տարի անցկացրած 1.050 ստուգայցերի ընթացքում հայտնաբերել և արձանագրել է ագրարային կանոնների 14 խախտում: Ձեռնարկված համապատասխան միջոցառումների շնորհիվ խախտումները վերացվել են, իսկ համապատասխան անձինք ենթարկվել պատասխանատվության:

Տեսչության կարանտինի բաժնի պետ Ստեփան Ստեփանյանը «Արմենպրես»-ին ասել է, որ կազմված ակտերը հողի մշակության, պարարտանյութերի, թունանյութերի օգտագործման, մոլախոտերի դեմ պայքարի, սերմացուների ցանքային պիտանիության, տնկանյութի արտադրության, իրացման, ինչպես նաև որակի ապահովման ագրարային կանոնների խախտումների վերաբերյալ են:

Ստուգայցերի ընթացքում հանրապետությունում գործող թունաքիմիկատների վաճառքի կետերից վերցվել և թունաբանական լաբորատորիա է ուղարկվել ավելի քան հինգ տասնյակ նմուշ: Դրանցից մի քանիսի նկատմամբ հսկիչ թունաբանական լաբորատորիան տվել է բացասական եզրակացություն` հանելով վաճառքից:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply