«Նաիրի» մարզադաշտի մոտ հայտնաբերվել է դիակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 20, 2011 14:53

Հունիսի 19-ին ժամը 17.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պո­ղոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի հարակից ձորակում հայտնաբերվել է դիակ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարար ջոկատի հեր­թա­­պահ խումբը:

Ժամը 20.10-ին փրկարարների ուժերով դիակը ձորակից դուրս է բերվել և հանձնվել ոստիկանության աշ­խա­­տա­կից­ներին: Նախնական տվյալներով զոհվածը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ 1946թ.ծնված Ստյոպա Մովսիսյանն է:

 

 

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply