Ըստ գիտնականների` շաբաթվա ամենածանր օրը չորեքշաբթին է
Օրվա լուր | ankakh | August 26, 2009 13:08
ԱՄՆ–ի Վերմոնտ նահանգի համալսարաններից մեկի գիտնականները հերքել են տարածված կարծիքը, որ շաբաթվա ամենածանր օրը երկուշաբթին է: Լայնածավալ ուսումնասիրությունների միջոցով գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդու համար շաբաթվա ընթացքում ամենածանր, ստրեսային և հոգնեցուցիչ օրը չորեքշաբթին է:
Գիտահետազոտական աշխատանքների ղեկավար Պիտեր Դոդդսը ասել է, որ երկուշաբթի օրը մարդկանց մոտ դեռ թարմ են հանգստյան օրերի տպավորությունները և հուշերը, մինչդեռ չորեքշաբթին շաբաթվա կեսն է և գրեթե զուրկ է դրական էմոցիաներից: Այս օրը մարդիկ հասկանում են, որ հանգստյան օրերն արդեն անցյալում են, իսկ առաջիկա հանգստյան օրերին էլ դեռ շատ կա:
Գիտնականները, ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը, նման եզրակացություն կատարել են 4 տարի շարունակ ուսումնասիրելով ինտերնետի սոցիալական ցանցերում հայտնված 2,4 միլիոն հաղորդագրություններ:
Նրանք ըստ այդմ շաբաթվա օրերի ռեյտինգային ցուցակ են կազմել· շաբաթվա ամենաուրախ օրը համարվում է կիրակին, երկուշաբթին այդ ցուցակում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:






Facebook
Tweet This
Email This Post
