400 նուդիստներ նոր ռեկորդ են սահմանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 20, 2011 14:55

Հարյուրավոր նուդիստներ լողացել են ուելսյան  ծովախորշերից մեկի սառցե ջրերում` համաշխարհային նոր ռեկորդ սահմանելով:

Աշխարհի տարբեր երկրներից հարյուրավոր մարդիկ են եկել Ուելս` անսովոր արարողությանը մասնակցելու համար: Միջոցառման մասնակիցներին նոր ռեկորդ սահմանելու համար հարկավոր է եղել մինչև կրծքավանդակն ընկղմվել ջրի մեջ ու այդ դիրքով կանգել 10 րոպե:

Հիմա մնում է , որ հանձնաժողովը պաշտոնապես գրանցի ռեկորդը: Այս դեպքում Գիննեսի գրքում կգրանցվի նոր ռեկորդ. նախորդին մասնակցել է 250 մարդ:

Նուդիստներն իրենք համոզված են, որ ռեկորդը հաջողվել է: Միջոցառումն իրականացվել է  բարեգործական նպատակով: Բոլոր միջոցները Մարիա Կյուրիի անվան ուռաուցքաբանության կենտրոնի  հիվանդներին օգնելու նպատակին կծառայեն:

 

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply