Գործարանում պատն ինքնափլուզվել է. 1 մարդ զոհվել է, 1-ը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 20, 2011 14:51

Հունիսի 18-ին ժամը 16.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասում` «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ի տարածքում, տեղի է ունեցել պատի ինքնափլուզում, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել է խճահատիկի էլևատորի երկաթբետոնե կոնստրուկցիան, ինչից գործարանի աշխատակիցներ 1974թ. ծնված Սլավիկ Ղազարյանը տեղում զոհվել է, իսկ 1980թ.ծնված Արտյոմ Ղազարյանը ստացել ձեռքի կոտրվածք և, մինչ փրկարարների ժամանումը, տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Փրկարաների ուժերով փլատակից դուրս է բերվել Ս.Ղազարյանի դին:

Ըստ հերթապահ բժշկի գնահատման` Ա.Ղազարյանի առողջական վիճակը միջին ծանրության է:

 

 

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply