Մուբարաքի փաստաբանն ասում է, որ իր հաճախորդը ծանր հիվանդ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 20, 2011 14:37

Եգիպտոսի նախկին նախագահի`  անցյալ տարի Գերմանիայում հեռացրած ուռուցքը շարունակում է մետաստազներ տալ: Այդ մասին հունիսի 20-ին «Ալ Արաբիա» հեռուստաալիքի հարցազրույցում ասել է փաստաբան Ֆարիդ ադ Դիբը:

Մուբարաքի  վիճակը ծայրահեղ ծանր է, չնայած   մահվան սահմանագծին`  հոգեվարքի մեջ չի հայտնվել: Մուբարաքը լիահավատ է եգիպտական արդարադատության նկատմամբ ու համբերատար սպասում է դատավճռին:

Իսկ Եգիպտոսում շարունակ հնչում են  խորհրդարանական  ընտրությունները հետաձգելու կոչեր, որոնք նշանակված են սեպտեմբերին: Այդ կոչերին  կողմ է նաև վարչապետ Ասամ Աբդել-Ազիզ Շարաֆը: Մեծ մասսայականություն վայելող «մահմեդական եղբայրներ» շարժումը մերժում է այդ գաղափարը, իսկ շարժման ղեկավարը շահագրգռված է , որ ռազմական վարչակարգը շուտով փոխարինվի քաղաքացիական իշխանությունով:

 

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply