Գտել են Ծովագյուղի կորած բնակչին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 20, 2011 14:48

Հունիսի 18-ին ժամը 13.00-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի գյուղապետ Գ.Թովմասյանից ահազանգ է ստացվել, որ գյուղի բնակիչ 1986թ. ծնված Վիգեն Թովմասյանը  հունիսի 17-ին ժամը 11.00-ի սահմաններում դուրս է եկել տնից դեպի «Այծեսար» կոչվող լեռ և մինչ օրս չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների և կինոլոգների օգնությունը որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Դեպքի վայր են մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբից 2 փրկարար, 1 կինոլոգ, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կինոլոգիական ծառայության 3 կինոլոգ:

Ժամը 17.00-ից սկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցել են նաև Ծովագյուղ գյուղի 115 բնակիչ:

Ժամը 21.40-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Հունիսի 19-ին ժամը 09.15-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցել են 30 փրկարարներ եւ տե­­ղի 28 բնակիչ:

Ժամը 19.00-ին Տավուշի մարզի Խաչարձան գյուղի մոտ տեղի անտառապահները և համագյուղացիները հայտ­նա­բեր­ել են Վիգեն Թովմասյանին անվնաս վիճակում:

 

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply