Բրիտանուհին ուղեղի վիրահատությունից հետո մոռացել է երեխաներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 20, 2011 13:54
Բրիտանուհին ուղեղի ուռուցքի վիրահատությունից հետո ստիպված է եղել կրկին ծանոթանալ իր մտերիմների հետ. նրա հիշողությունից ջնջվել է 3 տարվա մայրությունը: 34-ամյա Քերան Ուոլերի մտքով իսկ չէր անցնի, որ վիրահատությունից հետո չի հիշի իր սիրելի դստրիկների մասին:
-Ամուսնուս ճանաչել եմ դեռևս հիվանդանոցում, երբ արթնացա, հիշում եմ, թե ինչպես վերադարձանք տուն ու նա ասաց, որ Չարլին ու Հերիեթը սկեսուրիս մոտ են: Ես նույնիսկ չկարողացա մտաբերել , թե ովքեր են նրանք,- պատմում է կինը:
Փոքրիկ դստրիկները չէին հասկանում, թե ինչու է մայրիկն իրեն տարօրինակ պահում, ու կարծես իրենց չի ճանաչում:
-Երբ վիրահատությունից հետո ինձ ցույց տվեցին աղջիկների նկարները, ես տրամաբանորեն հասկանում էի, թե ովքեր են, սակայն ոչ մի զգացում նրանց հանդեպ չունեի:
Ցավոք, բժիշկներն արձանագրել են, որ լիարժեք չեն կարողացել ազատվել ուռուցքից, այն ժամանակի ընթացքում կարող է կնոջ կուրության պատճառ դառնալ, խոսքի ու հիշողության վրա ազդել: Այս պատմության մեջ մի ուրախալի փաստ է նշվում, որ ուռուցքն իր չափերով չի մեծացել:






Facebook
Tweet This
Email This Post
