Ձեռքի դանակը ժամանակին առգրավել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 20, 2011 13:50
Հունիսի 17-ին`ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի 13-րդ շենքի թիվ 21 բնակարանի բնակիչը վատառողջ է և չի կարողանում ինքնուրույն բացել դուռր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը: Ժամը 16.10-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցների և ազգականների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը: Հյուրասենյակում հայտնաբերվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող 1961թ. ծնված Գագիկ Խանզադյանը, որի ձեռքին եղել է դանակ, իսկ ննջասենյակում` անկողնային հիվանդ մայրը: Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում դանակն առգրավվել է, իսկ Գ.Խանզադյանը հանձնվել է շտապօգնության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
