Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 20, 2011 13:43
Հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում տեղի են ունեցել հրդեհներ: Մասնավորապես, հունիսի 17-ին հրդեհի հետեւանքով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հարակից տարածքում 3 օջախներով այրվել է 3 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 111 հասցեում գտնվող «Մարս» ԲԲԸ-ի հարակից տարածքում՝ 5 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի վերջնամասում՝ 5000 ք.մ. խոտածածկ տարածք, անասնագոմի տանիք` 40քմ.մակերեսով և այնտեղ կուտակված 40 հակ անասնակեր, Երևան քաղաքի Այասի փողոցի թիվ 71 շենքի հարակից տարածքում՝ 1500 ք.մ. խոտածածկ տարածք և աղբ, Երևան քաղաքի Գլինկայի փողոցի թիվ 28 տան հարակից տարածքում՝ 1500 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի «Կարմիր բլուր» կայարանի մոտակայքում՝ 4 հա խոտածածկ տարածք, հունիսի 18-ին Երևան քաղաքում` «Կարմիր Բլուրի» հարակից տարածքում՝ 4 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Ռաֆֆու փողոցում` «Մարս» գործարանի հարակից տարածքում՝ 1200 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքում` «Փարոս» ռեստորանի հարակից տարածքում՝ 3000 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 1 շենքի հարակից տարածքում՝ 1000 ք.մ. խոտածածկ տարածք, Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցի հարակից տարածքում՝ 3000 ք.մ. խոտածածկ տարածք, հունիսի 19-ին Արարատի Դարակերտ գյուղում Դ.Լադոյանի անվան դպրոցի հարակից տարածքում՝ 500 ք.մ. խոտածածկ տարածք և լքված վագոն-տնակ` 6 քմ. մակերեսով, Երևան քաղաքի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու (Եր.Քոչարի փողոց) հարակից տարածքում՝ 1000 ք.մ. խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում՝ 3,5 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 46 տան հարակից տարածքում՝ 2000 ք.մ. խոտածածկ տարածք, Արարատի մարզի Մասիս քաղաքի Երևանյան փողոցում` գերեզմանատան հարակից տարածքում Ս.Ստեփանյանին պատկանող հողամասում՝ 2 հա խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում` «Անտառ» կոչվող պուրակի հարակից տարածքում՝ 4 հա խոտածածկ տարածք և թփուտներ, Երևան քաղաքի Նորագյուղի թիվ 108 հասցեում գտնվող «Ագրոարդյունաբերական խնդիրների և հիդրոպոնիկայի» գիտահետազոտական ինստիտուտի հարակից տարածքում՝ 6 հա խոտածածկ տարածք և 1 ծառ, Երևան քաղաքի Աթոյան փողոցի անցուղի թիվ 101 տան հարակից տարածքում՝ 2000 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Նոր-Արեշի 26-րդ փողոցի թիվ 96 տան հարակից տարածքում՝ 2000 քմ. խոտածածկ տարածք և աղբ, Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող ձիարշավարանի տարածքում՝ 3000 քմ. խոտածածկ տարածք, Աշտարակի խճուղի թիվ 50 հասցեում գտնվող Միջազգային կարմիր խաչի վերականգնողական կենտրոնի հարակից տարածքում՝ 4000 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 180 հասցեում գտնվող «Նորք» մանկական ատամնաբուժարանի հարակից տարածքում՝ 1500 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեի հարակից տարածքում՝ 1 հա խոտածածկ տարածք: Բոլոր նշված դեպքերում հրշեջների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:






Facebook
Tweet This
Email This Post
