Գազի խողովակին բախված մեքենան հրդեհվել է. 2 մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 20, 2011 13:41
Հունիսի 17-ին`ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.34-ին, մարվել` 11.40-ին: Ամբողջությամբ այրվել է Ավագյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի խցիկը:
Նույն օրը ժամը 20.12-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին թիվ 21 տան հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 20.32-ին: Այրվել է Միքայելյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 28 ՕՍ 082 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը:
Հունիսի 18-ին ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագավիթի 1-ին փողոցում` «Սյունիք» բենզալցակայանի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.05-ին, մարվել` 17.39-ին: Ամբողջությամբ այրվել է ոչ բնակելի ինքնաշեն տնակ 40 քմ. մակերեսով:
Նույն օրը ժամը 17.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 26 շենքի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 17.23-ին: Այրվել է Ն.Մուրադյանին պատկանող «ԲՄՎ-318» մակնիշի 64ՕՍ887 պետհամարանիշով ավտոմեքենայի թափքը:
Հունիսի 20-ին ժամը 01.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մխչան-Բյուրավան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.12-ին, մարվել` 02.34-ին: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-3110» մակնիշի 06 ՕՍ 153 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի գազատար խողովակին և շրջվել: Պատահարի հետևանքով ավտոմեքենան և վնասված գազատար խողովակը բռնկվել են, ավտոմեքենան ամբողջությամբ այրվել: Տարբեր աստիճանի այրվածքներով վարորդ 1990թ. ծնված Հրանտ Աբգարյանը և ուղևոր 1990թ. ծնված Անդրանիկ Փամբուկյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով հոսպիտալացվել են Երևան քաղաքի Այրվածքների կենտրոն: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: «1-04» ծառայության աշխատակիցների կողմից խողովակից գազի արտահոսքը դադարեցվել է, կատարվում են վերանորոգման աշխատանքներ:






Facebook
Tweet This
Email This Post
