Համաներմամբ ազատ է արձակվել 466 դատապարտյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 20, 2011 12:54
Հունիսի 17-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 466 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 70 դատապարտյալի պատժաչափը:
ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը մեկնարկել էր մայիսի 27-ին:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 56-ը, կրճատում 4,
«Էրեբունի» – ազատ է արձակվել 109-ը, կրճատում 8,
«Վարդաշեն» – ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,
«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» – ազատ է արձակվել 44-ը, կրճատում 3,
«Վանաձոր» – ազատ է արձակվել 17-ը, կրճատում 8
«Սևան» – ազատ է արձակվել 56-ը,
«Հրազդան» – ազատ է արձակվել 24-ը,
«Աբովյան» – ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,
«Կոշ» – ազատ է արձակվել 90-ը, կրճատում 22:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանն ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:






Facebook
Tweet This
Email This Post
