Ուժանիս եւ Աղվանի համայնքներում գյուղապետերը վերընտրվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 20, 2011 12:30
Սյունիքի մարզի երեք’ Կապանի տարածաշրջանի Ուժանիս, Աղվանի եւ Սիսիանի տարածաշրջանի Նորավան համայնքներում կիրակի’ հունիսի 19-ին, անցկացվեցին ՏԻՄ հերթական ընտրություններ: Մարզի թիվ 37 եւ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցին տեղեկացրեցին, որ Ուժանիսում եւ Աղվանիում վերընտրվել են գործող ՀՀԿ-ական գյուղապետերը, որոնք, ի դեպ, եղել են համայնքի ղեկավարի առաջադրված միակ թեկնածուները: Ուժանիսում 75 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 51-ը, որոնցից 49-ը քվեարկել է թեկնածուի’ Էդիկ Բեգլարյանի օգտին: Մեկ ընտրող դեմ է եղել թեկնածուին, մեկ քվեաթերթիկ էլ տեղամասային ընտրական հանձնաժողովը ճանաչել է անվավեր: Աղվանիում 61 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 51-ը, որոնցից 50-ը կողմ է քվեարկել թեկնածուին’ Աշոտ Սուքիասյանին: Այս համայնքում եւս մեկ ընտրող դեմ է եղել առաջադրված թեկնածուին:
Նույն օրը մարզի Նորավան գյուղում կայացել են համայնքի ավագանու ընտրություններ, որի համար առաջադրված 6 թեկնածուներից ընտրվել են 5-ը: Հիշեցնենք, որ նորընտիր տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց պարտականությունները կստանձնեն Աղվանիում եւ Նորավանում հուլիսի 26-ից, իսկ Ուժանիսում’ օգոստոսի 8-ից:






Facebook
Tweet This
Email This Post
