Արգենտինայի դատարանը թույլատրել է մարիխուանայի օգտագործումը անձնական նպատակներով

Օրվա լուր | | August 26, 2009 12:52

_marixuanaԱրգենտինայի գերագույն դատարանը հակասահմանադրական է համարել, որ մարդկանց հետապնդում ու պատժում են մարիխուանան անձնական նպատակներով օգտագործելու համար: Միևնույն ժամանակ դատարանը նշել է, որ անձնական նպատակներով մարիխուանա օգտագործելը որևէ կերպ չպետք է վնասի այլ անձանց:

«Յուրաքանչյուր չափահաս մարդ ազատ է իր կենսաձևի ընտրության մեջ` առանց պետության միջամտության,- ասվում է դատարանի որոշման մեջ,- պետությունը չի կարող բարոյական նորմեր պարտադրել»:

Դատարանը, ինչպես հաղորդում է «BBC»-ն, նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ 5 երիտասարդի էին ձերբակալել ` նրանց գրպաններում մարիխուանայով ծխախոտներ գտնելուց հետո:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply