Սրբոց Հռիփսիմյանց կույսերի մասունքները կտարվեն Ս. Հռիփսիմե եկեղեցի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 20, 2011 11:56
Այս տարի հունիսի 20-ը Սրբոց Հռիփսիմյանց կույսերի, իսկ հունիսի 21-ը Սրբոց Գայանեանց կույսերի տոներն են։ Այս երկու օրերը Էջմիածին քաղաքի համանուն վանքերի ուխտի օրերն են:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այս առիթով Վանորեից Տեսչությունը հավատացյալներին հրավիրում է ուխտագնացության: Երկու օրերին էլ թափորով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սրբոց Հռիփսիմեանց եւ Սրբոց Գայանեանց կույսերի մասունքները կտարվեն համապատասխանաբար’ Սուրբ Հռիփսիմե եւ Սուրբ Գայանե վանքեր, այնուհետեւ կմատուցվի Սուրբ Պատարագ, կկատարվի Անդաստանի կարգ եւ Սուրբ մասունքներով օրհնություն:






Facebook
Tweet This
Email This Post
