Հունաստանի վարչապետը ճգնաժամի դեմ պայաքարի միջոց է առաջարկում սահմանադրության փոփոխությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 20, 2011 10:56
Հունաստանի վարչապետ Գեորգիուս Պապանդրեուն «քաղաքական համակարգը փոփոխելու», այդ թվում` երկրի սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին առաջարկ է արել:
Կառավարության ղեկավարը համապատասխան հայտարարություն է արել խորհրդարանում` եռօրյա քննարկումների բացման ժամանակ, որոնք պետք է ավարտվեն նոր կառավարության վստահության հարցի քվեարկությամբ:
Պապանդրեուի խոսքով, այդ փոփոխությունը հնարավորություն կտա բարելավելու երկրի տնտեսական վիճակը: Երկրում ֆինանսական խորը ճգնաժամը հանգեցրել է բնակչության սոցիալական կարիքների համար բյուջետային ծախսերի կրճատման: Բացի այդ , Հունաստանի տնտեսական հարցերը ԵՄ տնտեսական կայունությանն են սպառնում:






Facebook
Tweet This
Email This Post
