Բաքվում սպանել են աշխարհի չեմպիոնի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 20, 2011 8:57

Բաքվի ծովափերից մեկում ատրճանակից սպանվել է սանդա-ուշուի եւ առանց կանոնների մարտերի աշխարհի չեմպիոն Միրամիլ Իբրահիմլին: Նա ընկերների հետ վիճաբանության մեջ է մտել հանգստի կենտրոնի անվտանգության աշխատակիցների հետ: Ոտքին եւ գլխին ստացած հրազենային վնասվածքներից Իբրահիմլին հիվանդանոցում մահացել է: Նախնական վարկածով մարզիկները հրաժարվել են փակել հաշիվը, ինչի հետեւանքով էլ սկսվել է վեճը:

Մոտ 20 օր առաջ Իբրահիմլին նվաճել էր առանց կանոնների մարտերի աշխարհի չեմպոինի տիտղոսը: 2008 թվականին նա նվաճել էր ուշուի Ադրբեջանի չեմպիոնի տիտղոսը, հաղորդում է Azerisport-ը:

 

Դիտվել է 2516 անգամ:
Print Friendly

Leave a Reply