Ղազարյանը և Պիզելին տեղափոխվել են նոր թիմ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 20, 2011 9:15

Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը երեք տարով պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանի և Պարկոս Պիզելիի հետ: Նրանք Դոնեցկից մեկնել են  Ավստրիա: Իսկ նորամուտը ուկրաինական թիմի կազմում մերոնք կնշեն հունիսի 21-ին, երբ «Մետալուրգը» ընկերական հանդիպում կանցկացնի հունգարական «Ույպեշտի» հետ: Հավելենք, որ «Մետալուրգի» մարզական տնօրենը Վարդան Իսրայելյանն է, և այդ թիմի կազմում է խաղում պաշտպան Կարլեն Մկրտչյանը:

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply