Բաքվում ընդդիմության միտինգը ցրել են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 19, 2011 23:50

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ցրել են ընդդիմության միտինգը, հաղորդում է “Ինտերֆաքսը” :

Ոստիկանությունը ձերբակալել է մոտ  քսան հոգու,ովքեր դուրս էին եկել փողոցներ հակակառավարական կարգախոսներով : Որոշ տվյալների համաձայն ձերբակալվածների մեջ է “Մուսաֆաթ”ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իսի Համբարի որդին; Քաղաքի այն մասերում,ուր պլանավորվել էին ընդդիմության գործողությունները , հերթապահում են ոստիկանները և չեն թողնում ելույթներ:

“Հասարակական պալատ”ընդդիմադիր հոսանքի անդամները, որը միավորում է մի քանի քաղաքական կուսակցություն,փորձեցին միտինգ անել: Նախկինում  ակցիայի մասնակիցները դիմել էին  ցույց անելու համար, բայց Բաքվի քաղաքապետարանը մերժել էր նրանց փողոցներում ելույթներ ունենալ: Սակայն  “Հասարակական պալատ”-ը իր մտքից չէր հրաժարվել:

Ընդդիմության գործողությունները սկսեցին ժամը  17:00 –ին տեղական ժամանակով, “Նարիմանով ”կինոթատրոնի մոտ, հայտնում է  AZE.az-ը: Միտինգի մասնակիցներին ձերբակալել են ինչպես կինոթատրոնի մոտ, այնպես էլ կից շրջաններում:

Ավելի վաղ “Հասարակական պալատ”-ը մի քանի անգամ փորձել է միտինգ կազմակերպել Բաքվում և ամեն անգամ խոչնդոտների է հանդիպել իշխանությունների կողմից,իսկ մասնակիցները ձերբակալվել են կամ ադմինիստրատիվ տույժ են կրել:

Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրություններ:

 

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply