Հայաստանից երեք մասնակից` ձյուդոյի աշխարհի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 26, 2009 13:00

peoples1Այսօր Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կմեկնարկի ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցի 3 մարզիկ: Մեր երկրի պատիվը կպաշտպանեն Հովհաննես Դանիելյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ), Ռոբերտ Վարդանյանը (73 կգ):

Հայաստանից մասնակից չի լինի ձյուդոյիստուհիների մրցաշարում: Աշխարհի առաջնությունում հանդես կգան 103 երկրների ներկայացուցիչներ:

Մրցավայր ուղևորվելուց առաջ ձյուդոյի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գևորգյանը «Անկախ»-ին հայտնեց, որ մեր երկրից այն ձյուդոյիստներն են մասնակցելու այս ստուգատեսին, ովքեր լավ մարզավիճակում են , և նրանց առջև խնդիր է դրվել հնարավորինս լավ հանդես գալ:

Դիտվել է 1365 անգամ:
Print Friendly

Leave a Reply