Ամերիկյան հանրային հեռուստատեսության եթերում Ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2011 18:10

Հունիսի 16-ին, ԱՄՆ հանրային հաղորդակցության ծառայությունը (Public Broadcasting Service – PBS) հեռարձակել է Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմը:

Մեկուկես ժամ տևողությամբ հեռուստահաղորդման ընթացում ներկայացվել են Մեծ Եղեռնի մասին վկայություններ, տեսակետներ, ինչպես նաև գնահատականներ ու մեկնաբանություններ անվանի ցեղասպանագետներ Վահագն Դադրյանի, Իսրայել Չարնիի, Պիթեր Բալաքյանի, Թեսսա Հովմանի ու մյուսների կողմից: Ֆիլմի հիմքում էր ընկած Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողական քաղաքականության մերկացումը և Հայոց ցեղասպանության պատմական փաստի ներկայացումը:

Փաստագրական ֆիլմին ցուգահեռ ցուցադրվել են նաև հատվածներ հաղորդման հեղինակ Անդրյու Գոլդբերգի և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի PBS-ի նյույորքյան ստուդիայում տված հարցազրույցներից:

Հեռուստալիքը շարունակում է Հայոց ցեղասպանության, իսկ 2010թ-ին նաև Լեռնային Ղարաբաղի մասին ամենամյա վավերագրական ֆիլմերի շարքի ցուցադրումն անտեսելով ու մերժելով թուրք-ադրբեջանական բողոք-դիմումները:

PBS-ն ազգային կրթական հեռուստաալիք է, որը ստեղծվել է 1970թ-ին, ունի կոմերցիոն, լուրերի բաժիններ և մեծ տեղ է հատկացնում պատմության և վավերագրական նյութերի ուսումնասիրություններին: 2004թ-ից ի ԱՄՆ-ում այն հեռարձակվում է բարձր թվայնությամբ 64 տարբեր հեռուստակայանների միջոցով:

Tert.am

Դիտվել է 1938 անգամ:
Print Friendly

Leave a Reply