Մերիլին Մոնրոյի առասպելական զգեստը վաճառվել է 4,6 միլիոն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2011 16:34

Մերիլին Մոնրոյի ամենահայտնի զգեստը  Profile in History աճուրդում վաճառվել է  4 միլիոն  600 հազար դոլարով: Նախնական գինը  մոտավորապես  2 միլիոն էր;

Այդ  հագուստով հոլիվուդյան աստղը նկարահանվել էր Բիլի Ուայդերի “Ցանկության յոթ տարի’ կատակերգությունում; Էպիզոդը,որտեղ Նյու-Յորքյան մետրոյում օդափոխության վանդակից օդի հոսանքը բարձրացնում է գլխավոր հերոսուհու  սպիտակ պլիսե  փեշը, Մերիլինին դարձրեց ժամանակի սեքս սիմվոլ: Այդ “թռչող զգեստը’ աշխարհի տաս ամենաթանկ հագուստներից է, չնայած ի տարբերություն մյուսների նա թանկարժեք քարերով զարդարված չէ, հաղորդում է “Ռոսիա -24”-ը:

Մերիլին Մոնրոն/իսկական անունը` Նորմա Ջին Մորտենսոն/ ծնվել է 1926թ. հունիսի    1-ին Լոս Անջելոսում:

18 տարեկանից աշխատել է ֆոտոմոդել, որից հետո սկսել է սովորել դերասանական վարպետություն և 40-ականների վերջին սկսել է նկարահանվել կինոյում;  Առաջին երկարաժամկետ պայմանագիրը ստորագրել է խոշոր հոլիվուդյան կինոստուդիայի հետ:Հետագայում խաղացել է այնպիսի անմահ ֆիլմերում ինչպիսիք են “Ջազում միայն աղջիկներ են”, “Ջենտլմենները գերադասում են շիկահերներին’ և “Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ”;

Իր կարերայի գագաթնակետին դերասանուհուն վերագրում էին սիրավեպեր ԱՄՆ-ի ազդեցիկ մարդկանց հետ` այդ թվում Ջոն Քենեդիի և նրա եղբոր Ռոբերտի հետ, բայց այդ խոսակցությունները մինչև օրս ապացուցված չեն: Պաշտոնական վարկածներով Մերիլին Մոնրոն ինքնասպան է եղել, սակայն նրա մահվան պատճառների մասին վեճերը չեն դադարում:

 

 

Դիտվել է 1541 անգամ:
Print Friendly

Leave a Reply