ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում նախատեսվում է Հայաստանի նախագահի ելույթը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 19, 2011 15:00
Հունիսի 20-24-ը Ստրասբուրգում կկայանա Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը:
Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ) գլխավորած Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության կազմում են լինելու Գագիկ Բաղդասարյանը («Օրինաց երկիր»), Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»), Գրիգոր Մարգարյանը (ՀՀԿ), Արմեն Մելիքյանը («Բարգավաճ Հայաստան»), Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»).
Այս մասին NEWS.am –ին հայտնեց Զարուհի Փոստանջյանը` նշելով, որ նստաշրջանի ընթացքում նախատեսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որից հետո նա կպատասխանի խորհրդարանականների հարցերին:






Facebook
Tweet This
Email This Post
