Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը չեն զիջում Ադրբեջանում առկա իսրայելական անօդաչուներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 19, 2011 14:21

Ադրբեջանում առկա անօդաչու թռչող սարքերը իսրայելական արտադրության են, եւ  ֆունկցիոնալ առումով հետախուզական, ֆոտո կամ վիդեոնկարահանող թռչող սարքեր են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ներկայումս Հայաստանն ունի նմանատիպ սարքեր, որոնք, սակայն հայկական արտադրության են։

«Նմանատիպ այլընտրանք Հայաստանն էլ ունի, սակայն այն հայկական արտադրության է, ինչը տակտիկական առավելություն է արդեն, քանի որ երրորդ կողմի մասնագետի խնդիր չկա»,-մանրամասնեց փորձագետը՝ ընդգծելով, որ Բաքուն ձեռքի տակ չկան մարտավարական լայն հնարավորություններ ունեցող անօդաչու սարքեր, ինչպես ադրբեջանական քարոզչամեքենան երբեմն փորձում է համոզել։

Երբ Ադրբեջանում առաջին անգամ իմացել էին հայկական անօդաչուների մասին ծիծաղում էին, հիմա իրենք էլ լավ գիտեն և այլևս իրենց սարքերով շատ չեն հպարտանում:

 

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply