Գողացված հեծանիվը հայտնաբերվել է Facebook-ի միջոցով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 18, 2011 17:44

Օքսֆորդշիրի բնակիչ Սայմոն Մալհոլը գտել է իր գողացված հեծանիվը Facebook սոցիալական կայքի միջոցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ռուսական աղբյուրները, Մալհոլի հեծանիվը գողացել էին անմիջապես իր տնից’ Բանբերիում: Տերն իր «երկանիվ ընկերոջը» կողպեքով չէր ամրացրել, իսկ հանցագործությունն արձանագրվել է տեսախցիկներով, որոնք Մանհոլը տեղադրել էր տան տարածքում թալանի մի անհաջող փորձից հետո:

Կատարվածի մասին ոստիկանությանը հայտնելուց հետո Մալհոլը որոշել է զուգահեռաբար ինքնուրույն փորձել գտնել գողոնը: Նայելով խցիկների տեսագրությունը’ Մակհոլնն արձանագրել է կադրեր, որոնցում հանցագործը տեսանելի է եղել եւ փոխանցել է իր ընկերոջը, որն էլ դրանք հրապարակել է Facebook-ում: Շուտով մեկնաբանությունների էջում հայտնվել է մի կին, ով հայտարարել է, որ հանցագործության օրը տեսել է նման մի դեռահասի հեծանվով: Վկայի տված տեղեկատվության հիման վրա Մալհոլը գտել է նկարագրված տունը, որտեղ եւ հայտնաբերել է իր հեծանիվը: 13-ամյա դեռահասը, սկզբում պնդել է, թե հեծանիվը պարզապես գտել է փողոցում, այնուհետեւ խոստովանել իրականությունը:

Մալհոլը հայտարարել է, որ գործին ընթացք չի տալու, քանի որ տղան ապաշխարել է: Իսկ ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ անչափահաս հանցագործների համար նախատեսվում է որոշակի բացատրողական աշխատանք: Հիշեցնենք, որ Facebook-ն աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցն է, ուր գրանցված են 700 միլիոն հաշիվներ:

 

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply