Կարմիր տաքդեղը սպանում է քաղցկեղը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2011 15:49

Տաքդեղի մեջ պարունակվող կապսայցինը սպանիչ ազդեցություն է թողնում քաղցկեղային բջիջների վրա ու անվնաս է առողջների համար: Նոթհինգհեմյան համալսարանի դոկտոր Թիմոթի Բեյթսը հանգել է այն եզրակացության, որ կարմիր տաքդեղը սպանում է քաղցկեղը: Տվյալ տեսակետը պաշտպանում են մի շարք հետազոտողներ: Կծու կարմիր պղպեղը կարծես նպատակաուղղված ներգործում է  քաղցկեղային բջիջների միտոքոնդրիումի վրա: Այսպիսով, կարելի է բացատրել, թե ինչու մեքսիկացիներն ու հնդիկները շատ քիչ են հիվանդանում քաղցկեղով: Պատճառը համարվում է  մեծ քանակով կծու կարմիր տաքդեղի կիրառումը:  Ընդ որում այն բացարձակ անվնաս է  առողջ բջիջների համար: Ներկայումս գիտնականներն աշխատում են կարմիր տաքդեղի հիմքով դեղանյութ ստեղծելու վրա, որոնք, ամենայն հավանականությամբ ավելի էժան կլինեն, քան հայտնի միջոցները, բացի այդ դեղորայքի  բացասական հետազդեցությունն էլ նվազ կլինի:

 

Դիտվել է 1756 անգամ:
Print Friendly

Leave a Reply