Զավեն Անդրիասյանի վստահ հաղթանակը շախմատի Աբու Դաբիի մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 26, 2009 11:23

arv_am_15037Զավեն Անդրիասյանը գերազանց հանդես եկավ Աբու Դաբիում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարում, որում խաղում էին 52 մարզիկներ:

Շվեյցարական մրցակարգով անցկացված ստուգատեսում նա 9 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը:

Հայ գրոսմայստերը 1,5 միավորով առաջ անցավ մերձակա հետապնդողներից` մեր երկրի ներկայացուցիչ Հրայր Սիմոնյանից և ուկրաինացի Յուրի Դրոզդովսկիից:

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply