Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 250 անգամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 18, 2011 14:41
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 250 դեպք: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ արձակել են ավելի քան 1700 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես հունիսի 12-ին և 14-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը “AK”, “CBД” և “ПK” հրաձգային զինատեսակներից ՊԲ-ի դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները` հարգելով հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ առկա պայմանավորվածությունը, հիմնականում ձեռնպահ են մնացել համարժեք պատասխան գործողություններից և շփման գոտու ողջ երկարությամբ վստահորեն վերահսկել իրավիճակը:






Facebook
Tweet This
Email This Post
