Ֆուտբոլի ֆանատներն անկարգություններ են կատարել Լոնդոնում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 26, 2009 11:39
Լոնդոնում ընթացող «Լիգայի Գավաթի» համար մրցապայքարի երեկվա խաղից առաջ ֆուտբոլի ֆանատները զանգվածային անկարգություններ են սկսել: Մրցում էին «Ուեստ Հեմոմ» և «Միլլուոլլոմ» ֆուտբոլային թիմերը:
Քաղաքի ոստիկանության պետը ենթադրել է, որ անկարգություններն ամենայն հավանականությամբ ծրագրված են եղել նախապես:
Անկարգությունները տեղի են ունեցել «Ուեստ Հեմ» մարզադաշտի շրջակա մի քանի փողոցներում: Ոստիկանության տվյալներով, ինչպես հաղորդում է «BBC»-ն, անկարգություններին մասնակցել են մի քանի հարյուր ֆանատներ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանական ուժերը` վերջ դնելու անկարգություններին: Ֆանատները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր և շշեր: Բախումների ժամանակ մի 44-ամյա տղամարդ դանակի հարված է ստացել:
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ ձերբակալվել է անկարգության 5 մասնակից:
Ֆանատների բախումներ են տեղի ունեցել նաև բուն խաղադաշտում: Խաղի ընթացքում առաջացած մի վիճելի պահից հետո ֆանատները սկսել են դաշտ նետել մանր մետաղադրամներ և այլ առարկաներ: Բացի այդ, արձանագրված գոլից հետո խաղադաշտ են ներխուժել մի քանի տասնյակ երկրպագուներ և հասարակական կարգի պաշտպաններին 6 րոպե է պետք եղել նրանց հեռացնելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
