Դ. Բաբայան. «ԵԱՀԿ Մինսկի խմբի որեւէ համանախագահ երկրի փոփոխության անհրաժեշտությունը չկա»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 18, 2011 14:34
Ներկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի որեւէ համանախագահ երկրի փոփոխության անհրաժեշտությունը չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի եւ տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը’ անդրադառնալով Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեյի այն հայտարարությանը, ըստ որի’ ֆրանսիական կողմը որեւէ խնդիր չի տեսնում իր տեղը Միսնկի խմբում Եվրամիությանը զիջելու հարցում:
«Մենք միանշանակ գտնում ենք, որ ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Եթե ԵԱՀԿ-ն, այնուամենայնիվ, որոշում ընդունի Մինսկի խմբում համանախագահ երկրի փոփոխության վերաբերյալ, ապա այստեղ պետք է հաշվի առնի նաեւ ԼՂ հակամարտության բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք այս պահին չենք տեսնում նման փոփոխության անհրաժեշտություն»,- ասաց Դ. Բաբայանը:






Facebook
Tweet This
Email This Post
