Մեքենան շրջվել է, 3 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 18, 2011 13:58

Հունիսի 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.00-ին «Աուդի Քյու 7» առանց պետհամարանիշի ավտոմեքենան (պատկանելիությունը և վարորդի տվյալները պարզվում են) Ապարան-Աշտարակ ճանապարհի 28-րդ կմ-ին շրջվել է, որի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնված Կարեն Հ.-ն, Ռաֆիկ Ք.-ն և Արտակ Խ.-ն (մնացած տվյալները պարզվում են) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply