4-ամյա երեխան մեքենայից ընկել է ընթացքի ժամանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 18, 2011 13:10

Հունիսի 16-ին հիվանդանոցից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 4-ամյա մի աղջնակ:

Ոստիկանները պարզել են, որ հունիսի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, երեխայի հայրը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում լավ չի փակել «Մերսեդես» ավտոմեքենայի դուռը, որի հետևանքով այն ընթացքի ժամանակ բացվել է և երեխան ընկել է սրահից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply