«Ֆոլկսվագեն Վենտո»-ն բախվել է «Օպել-Աստրա»-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 18, 2011 13:00
Հունիսի 17-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.30-ի սահմաններում 74-ամյա Նորիկ Գ.-ի վարած «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի-Արգել ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է 32-ամյա Գառնիկ Կ.-ի վարած «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Օպել-Աստրա»-ի վարորդն ու նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
