Նպաստել են պոռնկությամբ զբաղվելուն և պարտադրել մուրացկանություն անել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 18, 2011 12:40

2011 թ. հունվարի 26-ին, ժամը 22.05-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան քաղաքի Շինարարների փողոցից բերման է ենթարկվել 58-ամյա Ժորա Հ.-ն, որը շուրջ մեկ տարի, պարբերաբար, շահադիտական նպատակով միջնորդել է 32-ամյա Քրիստինե Կ.-ի, 33-ամյա Հասմիկ Մ.-ի, 36-ամյա Անահիտ Հ.-ի, 38-ամյա Հայկուշ Վ.-ի և մի շարք այլ կանանց` սեռական հարաբերության մեջ մտնել տարբեր տղամարդկանց հետ և յուրաքանչյուր հաճախորդի համար պոռնկությամբ զբաղվող նշված կանանցից պահանջել և ստացել է 5.000-ական դրամ որպես իր միջնորդավճար, այդպիսով նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են,  որ նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Մարտի 16-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի Սևյան փողոցում գործող «Սաշիկի սաունա» շոգեբաղնիքի տնօրեն, 57-ամյա Քնար Մ.-ն և հերթափոխով որպես ադմինիստրատիվ աշխատողներ, 46-ամյա Նարինե Հ.-ն և 48-ամյա Անահիտ Մ.-ն պարբերաբար միջնորդել են շոգեբաղնիքի տարբեր հաճախորդներին սեռական հարաբերությունների մեջ մտնել մարմնավաճառությամբ զբաղվող՝ 35-ամյա Արևիկ Հ.-ի, 24-ամյա Նարինե Է.-ի, 33-ամյա Նաիրա Լ.-ի, 41-ամյա Հասմիկ Վ.-ի, 46-ամյա Անահիտ Պ.-ի և այլ կանանց հետ, ինչպես նաև այդ նպատակով տրամադրել են նշված շոգեբաղնիքի առանձնասենյակները` այդպիսով նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն: Նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

2011 թ. ապրիլի 14-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևանի բնակչուհի, 44-ամյա Սուսաննա Հ.-ն և նրա փաստացի ամուսին ոմն Գագիկը 2006 թ.֊ից մինչև 2008 թվականն ընկած ժամանակահատվածում օգտագործելով Հատուկ կրթահամալիրներից մեկի սան, 14-ամյա Հ.-ի անչափահաս լինելու հանգամանքը և փաստացի հանդիսանալով խնամակալությունը ստանձնած անձինք, վերջինիս նկատմամբ հարկադրանք կիրառելով՝ ներգրավել են մուրացկանությամբ զբաղվելու մեջ և տիրացել մուրացկանությամբ վաստակած գումարներին: Նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն։

2011 թ. հունիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ԿՀԴՊ ԳՎ է հրավիրվել 40-ամյա Անաստասիա Պ.-ն: Պարզվել է, որ Երևանի բնակիչ, 25-ամյա Արթուր Ս.-ն 2010 թ.-ից մինչև ս/թ մայիսն ընկած ժամանակահատվածում Անաստասիա Պ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով՝ հարկադրել է զբաղվել պոռնկությամբ և տիրացել վերջինիս կողմից պոռնկությամբ վաստակած գումարներին: Նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

 

 

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply