Այս տարի վարույթ է իրականացվել թրաֆիքինգի 7 դեպքի կապակցությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 18, 2011 12:34

2011 թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 132-րդ (Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը) և 132.1-րդ (Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը) հոդվածների  հատկանիշներով վարույթ է իրականացվել ընդհանուրը` քրեական 7 գործերով, որոնցից երկուսը 2011-ին հարուցված նոր գործեր են, իսկ չորսը` փոխանցվել են 2010 թ.-ից, քրեական ևս մեկ գործ 2010 թ.-ին հարուցվել է քրեական օրենսգրքի 262-րդ (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) հոդվածով, փոխանցվել 2011 թ., այնուհետև վերաորակվել է 132.1-րդ հոդվածի:

Վարույթ իրականացված քրեական 7 գործերից 5-ը վերաբերվում են ներքին թրաֆիքինգի դեպքերին, 2-ով շահագործումը իրականացվել է ԱՄԷ-ում:

ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 168-րդ հոդվածի (Երեխայի առք ու վաճառքը) հատկանիշներով վարույթ է իրականացվել 2011 թ.-ին հարուցված քրեական մեկ նոր գործով:

ՀՀ քրեական օրենսգրքի  261-րդ (Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը), 262-րդ (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) հոդվածների հատկանիշներով  2011 թ.-ին վարույթ է իրականացվել  քրեական քսան գործերով, որոնցից 19-ը 2011 թ.-ին հարուցված նոր գործեր են, իսկ մեկը` 2010 թ.-ից փոխանցված գործ է:

Վերոգրյալ քսան գործերից տասնմեկը վերաբերվել են մահճակալով սննդի օբյեկտներին, երկուսը՝ տաքսու վարորդներին, իսկ մնացած յոթը՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, պոռնկությամբ զբաղվելուն  ներգրավելու այլ դեպքերի:

ՀՀ քրեական օրենսգրքի  263-րդ (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածի հատկանիշներով 2011 թ. վարույթ է իրականացվել նույն թվականին հարուցված մեկ քրեական գործով:

 

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply