Տղան մահացել է կանացի նախանձի պատճառով

Օրվա լուր | | June 18, 2011 11:29

Երկու բրազիլուհիներն իրենց  դասարանցի-մրցակցուհիներին ուղարկում են թխվածքաբլիթ` առնետների դեմ  թույնով: Սխալմամբ “քաղցրավենիքն” ուտում է 12-ամյա մի տղա, իրենց ընկերը: Դեպքը պատահել է բրազիլական Ռեսայֆ քաղաքում. ընկերուհիները որոշել են վրեժ լուծել իրենց  համադասարանցիներից: Աղջիկները (13-14 տարեկան) պայմանավորվել են մեկընդմիշտ ազատվել մրցակցուհիներից: Հրաշալի տեղյակ լինելով, որ նրանք քաղցրասեր են, թխել են բլիթներ ու մեծ քանակությամբ թույն լցրել մեջը: Իրենցից կասկածը ցրելու համար, խնդրել են իրենց ծանոթին բլիթները տեղ հասցնել: Ոչինչ չկասկածող տղան ճանապարհին չի դիմացել գայթակղությանն ու համտեսել բլիթը: Մի քանի րոպեից տղան մահացել է: Կատարվածի մասին իմանալով, աղջիկները խոստովանել են իրենց արարքը: Ներկայումս նրանք գտնվում են անչափահասներ հանցագործների բանտում:

 

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply